Let us always remember ourselves, We are the civilization!
ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Անօրէն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պէտք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիւ ախպերս ու ես։
Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ քաջ հայի արիւնն է հոսում,
Եկել ենք կռիւ, կռւում ենք այսպէս
Խփում ենք թուրքին ախպերս ու ես:
Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում
Մեր սուր հարուածից աշխարհն է թնդում,
Ինչքան պէտք լինի կը կռուենք այսպէս՝
Հայ ազգի համար, ախպերս ու ես։
Էլ հետդարձ չկայ, կռիւ է սաստիկ,
Օրհնանքդ տու՛ր մեզ ու մի՛ լար մայրիկ:
Թէ մի օր կտրիդ զոյգ արծիւ տեսնես,
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես:
Մա՛մ ջան կը բացուեն դռները մեր գոց,
Ոսկի կը հագնի սեւ օրը հայոց...
Ու տուն կը դառնանք յաղթութեամբ էսպէս
Ծափով-ծիծաղով ախպերս ու ես:
Գուսան Տոտիկ (Աշոտ Բեգոյեան)
Commenti