ՕՋԱԽՈՒՄ / Ojakhum: versioni a confronto
La prima versione è cantata da Ofelia Hampartsumian
La seconda versione,
grazie per la segnazione del testo a T. B.
Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում,
Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում։
Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես,
Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում։
Դե', արի շորորա,
Տաղ ասեմ նազերիդ,
Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,
Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,
Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։ Լեռնական է իմ հոգին, աստղերի հետ կխոսի,
Մոտ և հեռու ոլորուն, ճամփեքի հետ կխոսի,
Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի,
Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում։
Ինչքան էլ որ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա,
Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամփաները գարունքվա,
Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա,
Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում։
Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը,
Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը,
Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես քո աչքի քունը,
Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում։
Դե', արի շորորա,
Տաղ ասեմ նազերիդ,
Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,
Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,
Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ
Commenti