Canosa di Puglia recognized Armenian Genocide
da sinistra: dott. Umberto De Giosa, prof. Cosma Cafueri, Rupen Timurian, prof. Carlo Coppola, prof. Kegham J. Boloyan |
article by Gohar Arslanian
Մայիսի 19-ին, Իտալիայի հարավի Պուլիայի մարզի Կանոզա դի Պուլիա քաղաքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ մայիսի 21-ին Կանոզայի UNESCO կազմակերպությունը քաղաքի մի շարք կազմակերպությունների մասնակցությամբ (Rotary, Inner Wheel, FIDAPA, Università della Terza età, ProLoco, Idac) մի շարք արարողություններ անկցարեց Կանոզա քաղաքում: Նախ՝ Կանոզայի Եպիսկոպոսաց թանգարանում հայոց ցեղասպանությանը և Բարի քաղաքի հայերին նվիրված ցուցահանդես, որ տևելու է մեկ շաբաթ, ցուցահանդեսի բացումից հետո քաղաքի Մայր տաճարում դոն Ֆելիչե Բակոն Պատարագը նվիրեց հայ ժողովրդին և ցեղասպանության զոհերին, Պատարագի ժամանակ Հայր Մերը կարդացինք գրաբարով սիրիահայ Գեղամ Բոլոյանի հետ:
Պատարագից հետո նույն Մայր Տաճարում տեղի ունեցավ "Հայաստան՝ մշակույթ, հավատք և հիշողություն" կոնֆերանսը: Ռուբեն Թիմուրյանը՝ որպես Իտալիայում հայ Դեսպանի ներկայացուցիչ, կարդաց Դեսպանի ուղերձը Կանոզա քաղաքի քաղաքպետին և ժողովրդին: Կանոզայի քաղաքապետի ուղերձը կարդաց մշակույթի նախարար Ֆ. Ֆաչիոլոնգոն, որից հետո ներկայացրեցի UNESCO-i ցանկ մտած հայկական տաճարները, ապա Հայաստանի պատմությանը նվիրված կարճատև ֆիլմից հետո սկվեց կոնֆերանսը, որը վարեցին արևելագիտության հետազոտություների կենտրոնի դոկտոր Կեղամ Բոլոյանը, Բարիի Հրանտ Նազարյանց ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կոզմա Կաֆուերին և Իտալագիտության հետազոտությունների դոկտոր Կառլո Կոպոլան: Կոնֆերանսի վերջում Ռուբեն Թիմուրյանի հետ կարդացինք Հրանտ Նազարյանցի բանաստեղծությունը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին:
Commenti