Labels

Nostri Eroi95 Comunità Armena della Puglia81 Letteratura Armena di ogni tempo!81 Memorie dal Genocidio80 (Nagorno Karabakh) Artsakh79 Armenian Music73 Arte Armena72 International Web Post64 Storia dell'Armenia62 Cinema e Teatro61 Hrand Nazariantz: Fedele D'Amore60 poesia Armena60 Veni Sancte Spiritus59 Pashtpanutyan Nakhararutyun Ministero della Difesa56 Ecumenismo52 Grigor Ghazaryan docet39 Associazione Armeni Apulia36 per amore del mio popolo non tacerò34 Organizzazioni Internazionali30 BariConnessa28 Notizie dal Vietnam26 In Città Giovinazzo25 Ministero degli Affari Esteri armeno (HH artakin gortseri nakhararutyun)25 Scienza e Formazione in Armenia23 poesie di Hrand Nazariantz23 Dalla Terra di Scanderbeg22 Gli Armeni nella letteratura italiana22 Kegham Boloyan docet22 Giornali e Giornalismo21 Carlo Coppola cittadino della Repubblica di Armenia18 La Fiaccola17 Note dalla Grecia17 Turchi e Turchia: quale futuro17 Comunità Armena Toscana16 Letteratura e Politica16 Musica è...16 Sport in Armenia14 Armeni in America13 la scuola è una palestra per la vita13 Armenet ne Shqiperi (Armeni in Albania)12 Considerazioni di un in-poetico di Salvo Jethro Brifa12 Storia10 Nora Arissian docet9 fatti personali9 Nor Arax: Storia e memoria8 Personalità8 Salute e Sanità in Armenia8 Suor Maria Raffaela Coppola8 Geografia e Situazioni di Emergenza7 Giustizia in Armenia7 Mosca: La terza Roma7 Manifattura Armena6 San Biagio - Casal di Principe6 San Matteo degli Armeni - Perugia6 Armeni in Serbia (Armenci u Srbiji)4 Arte4 San Nicola santo ecumenico4 Cucina Armena3 London calling Artsakh3 Personalità Armene3 Poesia3 Sport3 Armeni1 Cinema1 Economia e Finanza1 La Finestra di Max Floriani1 Luigi Luzzatti: eroe dei due mondi.1 Musica1 Nostri1 Note d'Ambasciata1 Overseas News1 Pensieri di una teologa armena1 Scuola ed educazione1 TV1 Teatro1 Tra Scienza e Mistero1 Turchi e Turchia1 i Nodi al pettine1
Show more

Հարցազրույց նորաստեղծ "Քաղաքացու Որշում" սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ, քաղաքագետ Արթուր Ավագյանի հետ

Արթուր Ավագյանի հետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության
թեկնածու «Քաղաքացու որոշումը»
Հայաստանով տեղի ունենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հանգուցալուծումը կարծես թե լինելու է ԱԺ արտահերթ ընտրություններով։ Արտասահմանում և հատկապես Իտալիայում բնակվող հայերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին ծանոթացնելու համար  մենք փորձելու ենք հարցազրույցներ ունենալ հատկապես այն ուժերի հետ, որոնք քաղաքական պայքարի մեջ են հայտնվել հետց հեղափոխությունից հետո։
Առաջինը մեզ հարցազրույցը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Քաղաքացու որոշումը» հիմնադիր անդամ քաղաքագետ Արթուր Ավագյանն է:
Արթուր Ավագյանը նաեւ Ազգային ժողովի թեկնածու է:

1) Ձեռ կուսակցությունն ունի 1 ամսվա պատմություն, դուք նոր եք քաղաքական կյանքում, ինչու՞մն է կայանում Ձեր առաքելությունը։

Կուսակցությունը հիմնադրվել է 1 ամիս առաջ, բայց մենք նոր չենք քաղաքականությունում։ 2012թ-ից սկսած մենք տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում (Մաշտոցի պուրակ, Դեմ Եմ, Էլեկտրիկ Երևան, տրանսպորտի թանկացում և այլն) փողոցում մշտապես պայքարել ենք սոցիալական արդարության համար։ Քաղաքացիական պայքարը դա հենց քաղաքական պայքարն է, և մենք մերժում էինք ֆորմալ քաղաքականությունը՝ նրա բացակայության պատճառով. չկային ընտրություններ, չկար քաղաքականություն։ Հեղափոխությունից առաջ մեր կուսակցության անդամների կողմից հրապարակվել էր 5 կետերից բաղկացած հեղափոխական օրակարգ, որը համաձայնեցվել էր Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության մի քանի անդամների հետ, որից հետո մենք գործի դրեցինք փողոցում մարդկանց մոբիլիզացիայի տարիների մեր փորձը, կիրառեցինք ոչ բռնի և ապակենտրոն պայքարի մեր գործիքակազմերը, մի խոսքով արեցինք ամենինչ, որ տեղի ունենա հեղափոխությունը։ Մեր օրակարգը կետերը մի քանի անգամ հայտարարվեցին հեղափոխական հարթակից, ներառվեցին ժամանակավոր կառավարության ծրագրում, սակայն ...
ՔՊ կուսակցության մեր ընկերների հետ, որոնց հետ տևական պայքարով ենք անցել, ունենք գաղափարական ակնհայտ տարաձայնություններ։ Ուստի մենք որոշում կայացրեցինք ստեղծել այնպիսի կուսակցություն, որի մասին մեր զրույցներում մենք խոսում ու պատկերացնում էինք։ Մեր կանոնակարգը դե ֆակտո հակասում է գործող կուսակցությունների մասին օրենքին, այսինքն մենք ներդրել ենք այնպիսի մեխանիզմներ, որ որոշումների կայացման մեջ մասնակցություն կարող է ունենալ ցանկացած կուսակցական։ Մեր գործադիր մարմնի նիստերը հեռարձակվում են ուղիղ եթերում, և քաղաքացիները հնարավորություն ունենեն հետևել յուրաքանչյուր որոշման գալու ընթացքը, այլ ոչ փակ դռների ետևում կայացրած որոշումների արձանագրություններին՝ մամլո խոսնակի շուրթերից։

2) Ինչու՞ և ինչպե՞ս որոշեցիք մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

հարցի երկրորդ հատվածին արդեն անդրադարձել եմ նախորդ հարցի պատասխանում, իսկ մասնակցությամ որոշումը կայացվել է կուսակցության գործադիր մարմնի նիստում՝ բուռն քննարկումների արդյունքում, ուղիղ եթերում (ձայնագրությունը դիտեք մեր ՖԲ էջում) և հայտարարված պրիամբուլայի շրջանակներում (որին ևս կարող եք ծանոթանալ ՖԲ էջից) (https://www.facebook.com/sdcdp/)։ 

3) Հայաստանում, քանի որ 1922 թվականի Առաջին Հանրապետությունը եղել է Սոցիալ-դեմոկրատական ներշնչված կուսակցություններ, ինչ է ձեր առաջարկը:

Ներշնչված ենք բացառապես մեր գաղափարներով։ Քաղաքացիական պայքարների ժամանակ, քննարկումների և բանավեճերի արդյունքում, մենք հասկացանք, որ այս բոլոր անձանց միավորող արժեքները սոցիալ֊դեմոկրատական են։ Մենք նաև ուղիղ ժողովրդավարության գաղափարի կրողն ենք՝ գիտակցելով, որ ամբողջ աշխարհում, ժամանակի ըբթացքում, տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց ուղղակի մեռնում է ներկայացուցչական ժողովրդավարությունը։

4) Կարծում եք, որ այսօրվա Հայաստանում դեռ կա իսկական սոցիալական ժողովրդավարության տեղ եւ ինչ նկատի ունեք այս սահմանումը:

Հայաստանում աղքատության մակարդակը հասել է 40%֊ի, և քաղաքականության մեջ "սոցիալական" բաղադրիչի կարևորությունն այլևս անհերքելի է։ Սահմանադրությամբ Հայաստանը նաև սոցիալական պետություն է, բայց ուշադիր հետևելու դեպքում կնկատեք ՔՊ կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի լիբեռալ հայացքները։



5) Արդյոք ունեք պատմական մոդելներ կամ հայ կամ միջազգային անցյալի քաղաքական օրինակներ, որոնցով ներշնչված եք։

Միջազգային փորձի (նաև հեղափոխական) ուսումնասիրությունը մենք շատ վաղուց ենք սկսել։ Բայց երբևիցե հակված չենք կրկնելու կամ կրկնօրինակելու որևէ մեկի փորձը։ Ինչպես հեղափոխությունը, այնպես էլ Հայաստանի կառավարման մոդելը լինելու է յուրօրինակ՝ հատկապես սոցիալ֊դեմոկրատիայի շրջանակներում։

6) Ինչ կառույց եք նախատեսում տրամադրել ձեր կուսակցությանը. Ընտրական հանձնաժողովներ, շահագրգիռ խմբեր կամ այլ:

ինչպես արդեն նշեցի, մեր կառույցի կառավարման մոդելը աննախադեպ է ոչ միայն հայաստանյան քաղաքական կյանքում։ Այն իսկապես թափանցիկ է և իսկապես բաց քաղաքականության տիրոջ՝ քաղաքացու համար։

7) Ինչպիսի ընտրազանգված եք հույս ունենալու ձեր քաղաքական առաջարկով նվաճել:

Մեր ընտրողը իրավագիտակից քաղաքացին է, ով գիտի, թե ինչ է նշանակում պայքար սոցիալական արդարություն, և պայքարել է դրա համար։

8) Այս հարցազրույցի ավարտին կարող եք նշել այն հղումը, որը ներկայացնում կամ ամփոփում է ձեր կուսակցության ներկայիս դիրքերը:

https://armenianweekly.com/2018/11/15/new-political-parties-and-a-failed-electoral-code/?fbclid=IwAR3Md5vqGSgu-lmS_BbQPxXX_zG3xgL2cFtCKYruplKleBNWYFNj3rjtnyo


Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Քաղաքացիների որոշում» հանդիպում: 
Կայքի https://www.facebook.com/sdcdp/ կայքում