Հայոց աղջիկներ Le fanciulle Armene di Gevorg Mirmanyan
Il poeta Gevorg Mirmanyan, nacque a Nachichevan sul Don 1831 e morì a Tbilisi nel 1853. Fu prevalentemente un economista. Studiò presso il Seminario, poi all'Università di Dorpat dove frequentò Raphael Bagdanian e Gevorg Dodokhyan. Dagli anni dei suoi studi si dedica alla letteratura. Ha scritto liriche e canzoni, la più famosa delle quali è stata la canzone "Fanciulle Armene".
Երբ միտս եք գալիս՝ ասում եմ ես ա՜խ,
Հալվում, հալվում եմ օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ։
Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վըրա առաջս է դըրած,
Աչքըս ակամա վըրան եմ ձըգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում․
Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում,
Դառն արտասունքով աչքըս պըղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարհն մըթնեց,
Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց։
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կըտեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած։
Էն սև-սև աչերն, որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դըժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կըրակի էրված, խորոված։
Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բաղչայում սեյրան անելիս,
Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում։
Բըլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում։
Հայոց աղջիկներ՝ ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չե´մ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն ի՞նչ անեմ, մոլորված եմ ես։
Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման,
Հայոց աղջիկներ՝ դուք եք աննըման․
Ձեր սերն է միայն սըրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն՝ էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կըպահպանի։
Commenti